Բոլորը գովում են առևտրային այս հնարքը, ասում են, որ արդյունավետ է, ավելի շատ վաճառքներ ենք իրականացնում, ավելի շատ հաճախորդներ ունենք և այլն։ Ոմանք նույնիսկ չեն զլանում հայտարարել, որ այդ ձևով իրենք օգնում են դժվար կողմնորոշվող մարդկանց որոշում կայացնել՝ ակնարկելով դրա բարոյական լինելու մասին։
Ռեմարքեթինգի մասին խոսելիս հիմնականում այն ներկայացնում են վաճառականի տեսանկյունից, նշելով դրա արդյունավետությունն ու տարատեսակ հնարքներ, որ կարելի է կիրառել ավելի շատ ապրանքներ վաճառելու համար։ Տվյալ նյութուը ռեմարքեթինգի մասին է, սակայն ոչ թե առևտրականների այլ հասարակ մարդկանց տեսանկյունից։
Ռեմարքեթինգը մեխանիզմ է, որի միջոցով առցանց խանութները և ծառայություններ մատուցողները իմանալով, որ տվյալ մարդը հետաքրքրված է իրենց ապրանքներով, ամբողջ համացանցով մեկ սկսում են հետապնդել նրան, ցուցադրելով իրենց գովազդները այնքան ժամանակ՝ մինչև տվյալ մարդը այդ ապրանքը կամ ծառայությունը չգնի։
Տեսանյութը՝ Ketut SubiyantoՕրինակ՝ երբ ինչ-որ առևտրային կայքում դիտում եք որևէ ապրանք, ասենք պայուսակ, հետո չցանկանալով գնել փակում եք այդ էջը։ Րոպեներ անց բացում եք մեկ այլ հավելված, ասենք Facebook, և տեսնում եք, որ որպես գովազդ Ձեզ է ցուցադրվում հենց այդ նույն պայուսակը։
Տվյալ մեխանիզմով մարդկանց հիմնականում թիրախավորում են երեք եղանակներով՝
Ոմանց մոտ այս երևույթը կարող է զարմանք առաջացնել, մյուսների մոտ «զզվանք», ոմանք հնարավոր է ընդհանրապես չհասկանան թե ինչ է կատարվում։ Սակայն անկախ այդ բոլոր արձագանքներից, փաստ է, որ ռեմարքեթինգը բիզնեսների համար շատ արդյունավետ գործիք է, որի միջոցով մարդկանց կարող են «համոզել» գնել իրենց ապրանքները։
Տեխնիկապես ռեմարքեթինգը իրագործվում է տարբեր հայտնի գովազդային ցանցերի միջոցով, որոնցից առավել հայտնիներն են՝ Google Ads-ը և Meta Ads-ը։
Տեսանյութը՝ PressmasterԱռցանց վաճառքով զբաղվող ընկերությունները ինտեգրելով վերոնշյալ գործիքները իրենց կայքերում կամ հավելվածներում հնարավորություն են ստանում իրագործել ռեմարքեթինգի մեխանիզմը։
Այդ գործիքները իրենց հերթին օգտագործում են դիտարկիչի Cookie հիշողությունը տվյալներ պահելու և փոխանցելու համար։
Պարզեցված սխեման հետևյալն է՝
Այլ կերպ ասած Cookie հիշողության միջոցով կայքերն ու հավելվածները տվյալ մարդու մասին, գովազդային նպատակներով, միմյանց տվյալներ են փոխանցում։ Այդպիսի տվյալները որոնք պահվում են դիտարկիչի հիշողությունում կոչվում են «Third-Party Cookies» և կան որոշակի օրենքներ, որոնք սահմանափակում են դրանց օգտագործումը։
Cookie-ի համաձայնության պաստառի նպատակներից մեկը հենց գովազդային նպատակներով տվյալների փոխանցման արգելումն է։
Cookie հիշողությունում այդպիսի տվյալների պահումը սահմանափակում են նաև ժամանակակից դիտարկիչները։ Օրինակ՝ Safari, Firefox և Brave դիտարկիչներում նախապես արգելափակված է լինում այդպիսի տվյալների պահպանումը, իսկ Chrome դիտարկիչը տալիս է անջատելու հնարավորություն։
Առաջին հերթին դա արդյունավետ է ծախսի առումով։ Այսինքն, եթե սովորական գովազդների դեպքում թիրախավորվում է որոշակի բազմություն և բոլոր այդ մարդկանց ցուցադրվում է գովազդներ, այս դեպքում նրանք թիրախավորում են կոնկրետ մարդկանց և հետևաբար վճարում միայն այդ մարդկանց գովազդներ ցուցադրելու համար։
Տեսանյութը՝ Mikael BlomkvistՄյուս հնարավորությունը, որ ռեմարքեթինգը տալիս է վաճառականներին դա իրենց հաճախորդներին կիսատ թողած գործի մասին հիշեցնելն է։ Ըստ որոշակի ուսումնասիրությունների առևտրային կայքը այցելող հաճախորդների մոտ 97%-ը առաջին անգամից չի կատարում գնումը։ Մարդկանց ժամանակ է անհրաժեշտ ապրանքը ուսումնասիրելու, դրա մասին հարց ու փորձ անելու, մեկնաբանությունները կարդալու և խելամիտ որոշում կայացնելու համար։ Ամենուր ցուցադրելով այդ ապրանքը, բիզնեսները մարդկանց կարողանում են հետ բերել իրենց կայքեր համոզելով շարունակել գնումը։
Նաև այստեղ շատ մեծ դեր ունի անհատական մոտեցումը։ Ռեմարքեթինգի միջոցով հնարավոր է յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել անհատական մոտեցում։ Բիզնեսները կարող են և կիրառում են բազմաթիվ հոգեբանական հնարքներ ինչպիսիք են՝ կիսատ թողած գործը ավարտուելու հիշեցումը, տատանման դեպքում բազմաթիվ ցուցադրությունների միջոցով որոշման ամրապնդումը, ապրանքը հայտնի բռենդերի(Google, Meta) հետ ասոցացնելով վստահության ներշնչումը և այլն։
Հաշվի առնելով թե այսօր ինչ արագ են զարգանում տեղեկատվական տեխնոլոգիաները, կարծում եմ մարդկանց մեծամասնության համար իրատեսական չէ հետևել այդ բոլոր զարգացումներին։
Մարդկանց մեծ մասը՝ հատկապես մեծահասակները, չեն կարողանում հեշտությամբ ընկալել ամեն օր փոփոխվող և ավելի զարգացող տեխնոլոգիաները։ Սա նշանակում է, որ որոշ անազնիվ անհատներ կամ ընկերություններ նրանց հեշտությամբ կարող են խաբել կամ մանիպուլացնել օգտգործելով ժամանակակից տեխնիկական և հոգեբանական հնարքները։
Տեսանյութը՝ Tima MiroshnichenkoՕրինակ այն, որ ռեմարքեթինգի կիրառման ժամանակ, բացի այդ պահին մեզ գովազդներ ցույց տալուց, մեր տվյալները պահվում են գովազդային ցանցերում հետագա օգտագործման համար։
Գովազդային ցանցերը այդ կերպ կարողանում են գուշակել մեր նախասիրություննրն ու հետաքրքրությունները և անհրաժեշտության դեպքում թիրախավորել մեզ տարատեսակ գովազդներով։
Արդյունքում մեզնից շատերս չդիմանալով «ճնշմանը» կատարում ենք գնումը և ստացվում է այսպես՝
Առևտրականը ուրախ է, քանի որ վաճառել է իր ապրանքը։
Գովազդային ցանցը գոհ է, քանի որ առևտրականը վճարել է նրան գովազդի համար։
Մենք առայժմ ուրախ ենք քանի որ դեռ չենք հասկացել, որ հենց նոր գնեցինք ևս մի իր, որը մեզ անհրաժեշտ չեր։
Նաև արժե նշել հոգեբանական ճնշումները։ Երբ ինչ-որ բան գնելուց տատանվում ենք և մեր ներքին ձայնը ասում է, որ խելամիտ չէ այս պահին դա գնելը, ռեմարքեթինգի միջոցով մեզ վրա կարող են հոգեբանական ճնշում կիրառել։ Օրինակ՝ ցույց կտան մեզ հետաքրքրող ապրանքի գովազդը և տակը կգրեն «պահեստում մնացել է մեկ հատ»։ Այս անելով նրանք շտապեցնում են մեր որոշումը, իսկ հապշտապ կայացրած որոշումները հիմնականում սխալ են լինում։
Չնայած նրան, որ տվյալ հոդվածում կարծես թե հիմնականում ռեմարքեթինգի բացասական կողմերը նշվեց, այն ունի որոշակի լավ կողմեր ևս։ Սակայն իմ կարծիքով, բարոյական տեսանկյունից, այդ լավ կողմերը շատ ավելի քիչ են քան վատերը։
Օգտագործելով ռեմարքեթինգը և այլ հնարքներ, բիզնեսները անազնիվ ձևով ազդում են մեր որոշումների և հետևաբար ֆինանսական վիճակի վրա։
Սակայն կա նաև լավ նորություն, հարցման արդյունքում մասնակիցների 55%-ը նշել է, որ չի գնում տվյալ ապրանքը՝ երբ նկատում է, որ իրեն գովազդներով թիրախավորում են։ Իսկ այդ մարդկանց մի մասն էլ նշել է, որ հնարավորության դեպքում բողոքում է գովազդային ցանցին այդ գովազդը ցուցադրելու համար։