Մուտք այլ կայքի միջոցով

Հաճախ տարբեր կայքերում և հավելվածներում կարելի է հանդիպել «Մուտք այլ կայքի միջոցով» կոճակների։ Առավել հաճախ հանդիպողներն են՝ մուտք Գուգլի, Ֆեյսբուքի, Թվիթերի և նմանատիպ հայտնի կայքերի միջոցով։ Փորձենք հասկանալ ինչի համար են նախատեսված այդ կոճակները, դրանց օգտակարությունը, դրանցից բխող տեղեկատվական վտանգները և այդ վտանգներից պաշտպանվելու եղանակները։

Նպատակը

Եվ այսպես ինչի՞ համար են վերոնշյալ կոճակները։

Դրանք հնարավորություն են տալիս հավելվածներին և վեբ կայքերին նույնականացնել օգտատիրոջը։

Ո՞վ է օգտատերը։

Երբ դուք օգտվում եք որևէ հավելվածից կամ վեբ կայքից, դուք ավտոմատ կերպով դառնում եք այդ հավելվածի օգտատերը։ Նույնիսկ եթե ձեր տվյալները դեռ հայտնի չէ տվյալ հավելվածին մեկ է դուք այդ հավելվածի օգտատեր եք համարվում

Ինչի՞ համար է անհրաժեշտ նույնականացումը։

Կախված հավելվածներից կամ վեբ կայքերից, նույնականացումը կարող է տարբեր նպատակների համար ծառայել։ Օրինակ դուք մուտք եք գործում ձեր էլ. Հասցե որպեսզի կարողանաք տեսնել ձեր նամակները, կամ մուտք եք գործում տարբեր առեվտրային կայքեր որպեսզի կայքը կարողանա նույնականացնել ձեզ և գնված ապրանքները ուղարկի ձեր հասցեին։

Ի՞նչ նույնականացման ձևեր գոյություն ունեն

1.Նույնականացման հիմնական տարածված ձևը դա այն է երբ օգտատիրոջից պահանջվում է իր անձնական տվյալները մուտք անել համակարգ։ Օգտատերը սեղմում է «գրանցվել» կոճակը, հայտնվում գրանցման համար նախատեսված էջում, գրում իր անձնական տվյալները, ստեղծում է գաղտնաբառ, հաստատում է ներկայացված էլ.հասցեն կամ հեռախոսահամարը։ Այնուհետև նա պետք է կատարի ևս մեկ քայլ նույնականացված օգտատեր դառնալու համար։ Պետք է մուտք գործի համակարգ։ Օգտագործելով էլ. Հասցեն, հեռախոսահամար կամ օգտանուն և իր կողմից ստեղծված գաղտնաբառը օգտատերը կարողանում է մուտք գործել համակարգ։ Ահա և վերջ նա արդեն նույնականացված օգտատեր է, հավելվածը արդեն ունի նրա կողմից մուտքագրված տվյաները իր տվյալների բազայում։

2. Վերոնշյալ քայլերից խուսափելու համար ստեղծվել է մուտք այլ կայքի միջոցով գաղափարը, որը թույլ է տալիս ստանալ նույն արդյունքը առանց օգտատիրոջը այդքան նեղություն տալու։ Այս եղանակով նույնականացվելու համար օգտատիրոջից պահանջվում է ընդամենը մի քանի հպում համապատասխան կոճակներին։ Կարճ ներկայացնենք թե ինչպես է այս երկրորդ եղանակը աշխատում։

***

Ընկերություններ

Եվ այսպես ինչպես գիտենք գոյություն ունեն մի շարք հայտնի ՏՏ ընկերություններ որոնք այս ոլորտում առաջատար են։ Խոսքը Գուգլի, Ֆեյսբուքի, Ամազոնի և այլ նմանատիպ մեծ ընկերությունների մասին է։ Այս ընկերությունները ունեն բավականին մեծ հեղինակություն և վստահություն ժամանակակից աշխարհում։ ՏՏ ոլորտում տեղի ունեցող հիմնական մեծ իրադարձությունները գրեթե միշտ կապված են նրանց հետ։

Եվ այսպես, այսպիսի մի շարք ընկերություններ օգտվելով իրենց ձեռքբերված հեղինակությունից և վստահությունից, այլ կայքերին տալիս են հնարավորություն նույնականացնել օգտատերերին իրենց տվյալների բազայի հիման վրա։

ԻՆչպե՞ս է աշխատում մուտքը այլ կայքի միջոցով

Այլ կայքերի միջոցով մուտքի սխեման շատ պարզ է, այն կատարվում է հետևյալ հերթականությամբ՝

Մուտք Ֆեյսբուքի միջոցով

Որպես օրինակ ուսումնասիրենք «Մուտք ֆեյսբուքի միջոցով» նույնականացման եղանակը։ Ահա քայլերի հերթականությունը որը տեղի է ունենում.

1. Օգտատերը բացում է հավելվածը որտեղ առկա է «մուտք ֆեյսբուքի միջոցով» կոճակը

2. Սեղմելով այդ կոճակը նա հայտնվում է մի էջում, որի պարունակությունը հետևյալն է՝ ներկայացած են հավելվածի անունը, տարբերանշանը, տվյալների ցանկը որոնք հասանելի են լինելու տվյալ հավելվածին, հաստատման և վերադարձի կոճակները

3. Սեղմելով հաստատման կոճակը օգտաերը հայտնվում է մի էջում, որտեղ կարող է սահմանափակել իր այն տվյալների և թույլտվությունների հասանելիությունը որոնք չի ուզում, որ Ֆեյսբուքը փոխանցի հավելվածին։

4. Այժմ նույնականացումը ավարտելու համար անհրաժեշտ է հաստատել մուտքը սեղմելով հաստատման կոճակը։

Այսպիսով օգտատերը վերադառնում է սկզբնական հավելվածը արդեն նույնականացված տվյալներով և կախված հավելվածից կարող է հայտնվել տարբեր էջերում։

***

Հաճախ տրվող հարցեր

Հարց 1. Բացի տեղեկատվության արտահոսքի վտանգից, ինչպիսի՞ վտանգներ է պարունակում մուտքի նշված եղանակը։

Գոյություն ունեն այնպիսի կայքեր և հավելվածներ, որոնց նպատակը որևէ սոցիալական կայքում որոշակի գործողություն կատարելն է։

Օրինակ կան հավելվածներ որոնք կառավարում են Ֆեյսբուքի էջերը, ստեղծելով հրապապակումներ, գովազդներ ինչպես նաև պատասխանում են որոշակի նամակների։ Այսպիսի կայքերը և հավելվածները նույնականացման ժամանակ, բացի որոշակի անձնական տվյալներ վերցնելուց փորձում են նաև վերցնել թույլտվություն թվարկված գործողությունները կատարելու համար։

Այսպիսով ստացվում է, որ դուք տալով այդ թույլտվությունները համաձայնվում եք նրա հետ, որ առանց ձեր իմացության այդ հավելվածը օրինակ կարող է որևէ բան հրապարակել ձեր էջում։

Սա նշանակում է, որ պետք է տալ այդպիսի թույլտվություններ միայն վստահելի կայքերին, քանի որ հակառակ դեպքում հավանականությունը շատ մեծ է, որ ֆեյսբուքյան հաշիվը կհայտնվի ինչ-որ անհայտ հավելվածի տրամադրության տակ, որը կկարողանա անել նրա հետ որոշակի անցանկալի գործողություններ։

Հարց 2. Կա՞ արդյոք կայքերին և հավելվածներին վերահսկող համակարգ, որը թույլ չի տա չարաշահել օգտատերերի վստահությունը։

Յուրաքանչյուր սոցիալական կայք, որը տրամադրում է իր օգտատերերի տվյալները այլ հավելվածներին և կայքերին ունի իր վերահսկող թիմը, ովքեր վերահսկում են բոլոր այն տվյալները և թույլտվությունները որոնք այլ հավելվածները փորձում են վերցնել։

Հարց 3. Հնարավո՞ր է արդյոք չեղարկել արդեն հաստատված մուտքը։

Այո, օգտատերը ունի հնարավորություն ղեկավարելու հավելվածների ցանկը։ Դա կարելի է անել մուտք գործելով սոցիալական կայքի հաշիվ և բացելով կցված հավելվածների բաժինը։

Հարց 4. Ինչպե՞ս հասկանալ եթե հավելվածը չարաշահում է վստահությունը և վերցնում է այնպիսի տվյալներ կամ թույլտվություններ, որոնք պարտադիր չեն որ իրեն հասանելի լինեն։

Անհրաժեշտ է, որ օգտատերը հստակ իմանա, թե ինչի համար է մուտք գործում հավելված և ինչ հնարավորություններ է տրամադրելու այդ հավելվածը իրեն։ Եթե օրինակ այնպիսի հավելված է, որտեղ օգտատիրոջ հեռախոսահամարը էական չէ, սակայն հավելվածը փորձում է վերցնել այն, ապա դա մեծ հավանականությամբ կարող է վստահության չարաշահում լինել։

Այս դեպքում խորհուրդ է տրվում կամ չեղարկել մուտքը կամ արգելել բոլոր այն տվյալների փոխանցումը որը կասկած է առաջացնում։

Հարց 5. Եթե առկա են մուտքի տարբեր եղանակներ, անվտանգության տեսանկյունից որն է ավելի նախընտրելի։

Անվտանգության տեսանկյունից իհարկե ավելի նախընտրելի է մուտքի և գրանցման հիմնական եղանակը, որտեղ բոլոր տվյալները ներմուծվում է օգտատիրոջ կողմից և չկա ոչ մի կապ օգտատիրոջ սոցիալական կայքերի հետ։ Այս դեպքում ընդամենը պետք է լինել ուշադիր և չներմուծել այնպիսի տվյալներ, որոնք ցանկալի չէ, որ հայտնվի այլ մարդկանց կամ ընկերությունների ձեռքը։

Սակայն այս եղանակը ունի թերություն, այն ժամանակատար է և օգտատերերից պահանջում է որոշակի գործողությունների կատարում։ Մարդկանց համար ավելի հարմար է մուտք գործել կամ գրանցվել ընդամենը մեկ հպումով քան լրացնել անձնական տվյալների անվերջ դաշտերը։ Հաշվի առնելով այս փաստը խորհուրդ է տրվում ցանկության դեպքում օգտվել մուտքի կարճ եղանակից, սակայն չմոռանալով վերանայել և անհրաժեշտության դեպքում սահմանափակել փոխանցվող տվյալները և թույլտվությունները։